Ահա, եթե դուք, սիրելի հայեր, 2016 թվականից հետո, համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում ամեն տարի մեզ ֆինանսավորեիք և մարզվեիք, ինչպես աշնանային մարտերի ժամանակ, ապա մենք կլինեինք ոչ թե 350, այլ հնարավոր է՝ 35,000 հոգի, այնժամ մենք բանակի հետ անկասկած կպաշտպանվեինք Արցախը:
Իսկ այժմ կրկին ընդամենը մի քանի հարյուր հոգի են մարզվում Հայաստանի ողջ տարածքով, գումար ուղարկում են 500-800 հոգի (ամսական 20-50 հազար դոլար):
Սիրելի հայեր, անհրաժեշտ է ճգնաժամային իրավիճակներին պատրաստվել ոչ թե դրանց ժամանակ, այլ դրանցից առաջ: Եվ այդ ժամանակ հետևանքները պակաս աղետելի կլինեն, զոհերը՝ ավելի քիչ, և եթե դուք լավ պատրաստվեք այդ ճգնաժամերին, ապա հավանականությունը մեծ է, որ դրանք այլևս չեն լինի:
Եղբայրներ և քույրեր, ուշքի եկեք, սկսեք պատրաստվել, ֆինանսապես աջակցեք ռազմահայրենասիրական կազմակերպություններին, ձեզ ձեր հնարավորությոնների սահմաններում հանդերձանք, զենք և անհրաժեշտ սարքավորումներ գնեք: Դարձրեք այդ ամենը ձեր կյանքի մի մասը: Դարձեք Ազգ-Բանակի մի մասը: Մենք այլ ելք չունենք, արթնացեք և սկսեք աշխատել: