VOMA- ն Արցախում՝ մարտական գործողությունների ժամանակ
Պատերազմի առաջին օրերից VOMA թիմը ակտիվ աշխատանք սկսեց՝ կամավորներին պատրաստելու ուղղությամբ: Մենք սկսեցինք լեռնահրաձգային գումարտակ ստեղծել, որի մեկնարկը տրվել էր մարտական գործողությունների սկսվելուց 3 ամիս առաջ։
Հավաքներ, որոնք անցկացվել են սեպտեմբերին` VOMA/ՈՄԱ գումարտակի կամավորների համար:
Այնպես ստացվեց, որ այս հավաքույթներից հետո կազմվեց գումարտակի կորիզը: Այս տղաները հետագայում հենց իրեն գումարտակում կադրավորված հրամանատարներ դարձան: Եվ, սեպտեմբերի 27-ից սկսած, ՈՄԱ գումարտակը սկսեց ներգրավել նոր անդամների: Բոլոր ցանկացողները, ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից, ռազմական պատրաստության արագացված դասընթացներ անցան Երևանի մեր կենտրոնում և միացան ձևավորվող խմբին: Հոկտեմբերի սկզբին պարզվեց, որ մարտերը ծանր են և առանց պահեստային ստորաբաժանումների պարզապես չեն կարող: Այդ ժամանակ էլ դեպի Քարվաճառ շարժվեց առաջին 100 հոգին։ Հոկտեմբերին կամավորների պահեստազորայինների շարքերի մշտական համալրման փուլ սկսվեց:
Պահեստազորայինների և կամավորների պատրաստում՝ մինչև ռազմաճակատ մեկնելը
Քարվաճառում մեր գումարտակը հիմնականում մասնակցում էր պաշտպանական 2-րդ գծի պաշտպանությանը: Մենք զբաղվում էինք հակադիվերսիոն միջոցառումներով և ինժեներական աշխատանքներով: Սակայն համեմատաբար հանգիստ վիճակը մեզ թույլ տվեց ևս 3 շաբաթ համախմբել կոլեկտիվը: Բոլորովին անծանոթ տղաները մտերիմ ընկերներ դարձան, ինչը նրանց վստահություն հաղորդեց:
Պարապմունքներ՝ ճամբարում՝անձնակազմով. ՈՄԱ-ն Քարվաճառում
Հոկտեմբերի վերջին հարավային ճակատից վատ լուրեր հասան, և հրամանատարությունը որոշեց VOMA առանձին լեռնահրաձգային գումարտակ ուղարկել՝ պաշտպանելու հարավային սահմանները: Հասարակ ծրագրավորողները, գործարարներները, դիզայներներները, մի խոսքով, ոչ ռազմական մարդիկ, իրապես սկսեցին մասնակցել ակտիվ մարտական գործողություններին: Գումարտակի դեմ են աշխատել թշնամու հատուկ ջոկատայինները, վարձկանները, և ավիացիան՝ դրոններով։ Ծանր մարտերը, վնասվածքներն ու կորուստները պահեստազորայիններին չեն ստիպել նահանջել։ Ընդհակառակը,իրականացրել են տեղային գործողություններ, որոնց արդյունքում տարածքներ ենք հետ վերցրել:
Փոքրիկ դրվագ` Թաղավարդի մարտերից հետո
Շնորհիվ հմուտ հրամանատարության, քիչ թե շատ պատրաստված անձնակազմի, որը հագեցած էր անհրաժեշտ գույքով (այս ամենի համար հատուկ շնորհակալություն նրանց, ովքեր ֆինանսապես և նյութատեխնիկապես աջակել են մեզ) և աշխարհազորին, հնարավոր դարձավ պահպանել Թաղավարդը, Կարմիր շուկան և Շոշ գյուղ տանող մայրուղին: Փաստորեն, թուրքերի այս հատվածում կանգ առնելը բարդացրեց նրանց՝ մինչև Շուշի ճանապարհը և փաստացի ռազմական պարտությունը դարձրեց քաղաքական։
Հոլովակ, որը նկարահանել է մեր մարտիկը, ով քաղաքացիական կյանքում լրագրող է
Ի դեպ, արդյունքը, որը ցույց տվեց ՈՄԱ/VOMA- ն, և՛ս մեկ անգամ հաստատեց այն գաղափարը, որը մենք փորձում ենք իրականացնել: Հայաստանը պետք է լավ պատրաստված և լավ հագեցած կանոնավոր բանակ ունենա, որը պետք է կասեցնի թշնամու հարձակումները: Կանոնավոր բանակի հետ պետք է լինեն լավ պատրաստված Պահեստային Բանակ և Աշխարհազոր: Աշխարհազորն իրականացնելու է իր տարածքների պաշտպանության գործառույթը, իսկ Պահեստազորը ինչպես պաշտպանելու, այնպես էլ գրոհելու է:
Մեզ հյուր էր եկել Վարդան Պետրոսյանը, ում որդին VOMA գումարտակի կազմում էր
Voma լեռնահրաձգային գումարտակը դարձել է Հայաստանում փոքրաթիվ կամավորական ջոկատներից մեկը, որը կազմակերպել է մարտական գործողությունների նախապատրաստման աշխատանքներ և հաջողությամբ ցուցադրել է իր հմտությունները: Մենք հերթական անգամ հաստատեցինք, որ հասարակությունն ի վիճակի է ինքնակազմակերպվել և դա պետք է անի այնքան ժամանակ, քանի դեռ պետությունն չի ուշքի եկել։ Կամավորների ֆիզիկական մասնակցությունը և մեր հայրենակիցների ֆինանսական աջակցությունը ունեցան իրենց արդյունքը և ցույց տվեցին Հայաստանի անվտանգության համակարգի զարգացման հաջողված մոդելը։