ԻՆՉ Է ՏՈՏԱԼ/ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
Տոտալ պաշտպանությունը ենթադրում է յուրաքանչյուր սինգապուրցու մասնակցությունը՝ ուժեղ, անվտանգ և համախմբված ազգի կառուցման գործում՝ անհատապես և հավաքականորեն։ Երբ մենք ուժեղ ենք, ապա կարող ենք հաղթահարել ցանկացած ճգնաժամ։
Որպես փոքր, բազմասեռ, բազմակրոն երկիր, որի գոյատևումը կախված է ազատ առևտրից, և որը աշխարհին կապված է օդային, ծովային ճանապարհներով և ինտերնետով, Սինգապուրն անխուսափելիորեն այս կամ այն կերպ տառապում է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից։ Իր հիմնադրմանպահից (1984 թվական) ի վեր Total Defense-ը միավորեց սինգապուրցիներին՝ միասին պատասխանելու Սինգապուրի անկախությանն ու բարեկեցությանը սպառնացող մարտահրավերներին, ինչպիսիք են ահաբեկչությունը, ատիպիկ թոքաբորբը և տնտեսական անկումները։ Հիմնական գաղափարն այն է, որ յուրաքանչյուր սինգապուրցի պետք է իր դերն ունենա այդ սպառնալիքներն ու մարտահրավերները կանխելու և Սինգապուրի պաշտպանությունն ամրապնդելու գործում:
Այսպիսով, մենք առկապաշտպանության հինգ սյուներին՝ ռազմական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական, ավելացրել ենք վեցերորդ սյունը՝ թվայինը: Վեց հիմնասյուները կօգնեն կարգավոել ռազմական և ոչ ռազմական սպառնալիքների սպեկտրը:
ՏՈՏԱԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 6 ՍՅՈՒՆԵՐԸ
Տոտալ պաշտպանությունը մեր համապարփակ պատասխանն է սպառնալիքներին և մարտահրավերներին, և որը ներգրավում է բոլոր սինգապուրցիներին հետևյալ վեց հարթություններում.
ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հզոր և ահռելի պաշտպանական ուժ, որը բաղկացած է կանոնավոր և ազգային զինծառայողներից, և որոնց աջակցում է ամբողջ ազգը»:
Սինգապուրի նման փոքր երկրի համար ռազմական պաշտպանությունը հզոր և ահռելի պաշտպանական ուժերի ստեղծումն է, որոնք պոտենցիալ ագրեսորներին ստիպում են մտածել երկու անգամ՝ նախքան հարձակելը: Դա կասեցում է՝ լավագույն ձևով: Ձախողման դեպքում՝ մենք պետք է կարողանանք հարձակումից պաշտպանել մեզ։
Սինգապուրի զինված ուժերը (SAF) կախված են ազգային զինծառայողներից` համալրելու համար իրենց մշտական կանոնավոր ուժերը։ Այսպիսով, նրանց ընտանիքների, գործատուների և համայնքի աջակցությունը ևս կարևոր է՝ պահպանելու համար SAF- ի օպերատիվ պատրաստվածությունը: Երբ մի ամբողջ ժողովուրդ հավաքվում է հանուն SAF- ի և հավաքական ուժ դառնում, ապահովում է այն անվտանգությունն ու խաղաղությունը, որ մենք վայելում ենք:
Ինչպե՞ս կարելի է գործի դնել ռազմական պաշտպանությունը.
Մեր զինվորները, նավաստիները եւ օդաչուները դա անում են, պահպանելով մարզավիճակը, լրջորեն վերաբերելով մարզումներին և մնալով մարտական պատրաստության մեջ:
Աջակցելով նրանց, ովքեր ազգային ծառայություն են անցնում կամ սովորում են ճամբարում, հասարակությունը կարող է խրախուսել մեր ազգային զինծառայողներին և բարձրացնել նրանց բարոյական ներուժը։
Կանայք կարող են անմիջական ներդրում ունենալ ռազմական պաշտպանության մեջ՝ միանալով SVS-ին կամ ծառայելով SVS կամավորական կորպուսում:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«Սպառնալիքների նշաններ հայտնաբերելու,վերջիններիս արդյունավետորեն արձագանքելու և ճգնաժամերից արագ վերականգնվելու ունակություն»:
Երբ մենք բախվում ենք սպառնալիքին, կամ երբ ճգնաժամ է հարվածում մեզ, պետական գերատեսչությունների գերագույն առաջնահերթությունն է ջանք չխնայել սպառնալիքը վերացնելու կամ ճգնաժամին արձագանքելու համար: Բայց նրանց ռեսուրսները սահմանափակ կլինեն, և դրանք կարող են անընդհատ ամենուր չլինել:
Սինգապուրցիները՝ լինի անհատական, թե կազմակերպական, թե համայնքային մակարդակում, պետք է պետք է միջամտեն, որպեսզի օգնեն և կարողանան հոգ տանել իրենց: Մենք կարող ենք տեղյակ լինել սպառնալիքների նշանների մասին, իսկ ճգնաժամի դեպքում կարող ենք արդյունավետորեն արձագանքել իրավիճակին ՝ օգնելով միմյանց ՝ անկախ ռասայից, դավանանքից և անձնական շահերից: Չափազանց կարևոր է, երբ գիտենք, թե ում պետք է զանգահարել, ուր գնալ և ինչ անել արտակարգ իրավիճակներում: Այս ամենը օգնում է մեզ արագորեն կողմնորոշվել և կազմակերպվել՝ որպես միավորվածշ վստահ և ուժեղ ժողովուրդ: Ահա թե ինչ է նշանակում ուժեղ Քաղաքացիական պաշտպանություն:
Ինչպե՞ս կարող է իրականացվել քաղաքացիական պաշտպանությունը:
Իմանալ, թե ինչ պետք է անել արտակարգ իրավիճակներում և ակտիվորեն մասնակցել քաղաքացիական պաշտպանության վարժանքներին՝ լինի ջրի/սննդի ռացիոնալացում, թե համայնքային արտակարգ իրավիճակների պատրաստության վարժություններ:
Սովորեք այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են առաջին բուժօգնությունը, սրտանոթային վերակենդանացումը, արատների ավտոմատ բուժումը կամ հրդեհամարումը:
Զգոն եղեք և հետևեք կասկածելի մարդկանց կամ գործողություններին:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ուժեղ և կայուն տնտեսություն, մրցունակ՝ գլոբալ մակարդակով, և ճգնաժամերից արագ վերականգնվելու ունակություն»:
Տնտեսական պաշտպանության նպատակն է Սինգապուրի տնտեսությունն ավելի մրցունակ և գրավիչ դարձնել, որպեսզի աշխարհի համար կարևոր և առանձնահատուկ լինենք: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք գոյատևել և հաջողության հասնել: Տնտեսական պաշտպանությունը նաև նպատակ ունի մեր տնտեսությունը ամուր և կայուն պահել՝ թույլ տալով, որ այն շարունակի աշխատանքը և արագ վերականգնվի, եթե ապագայում բախվենք խնդիրների կամ ճգնաժամերի, ինչպիսիք են գլոբալ անկումը կամ տնտեսական ցնցումը, որոնք կարող են ցնցել ներդրողների վստահությունը Սինգապուրի նկատմամբ:
Ինչպե՞ս է կյանքի կոչվում տնտեսական պաշտպանությունը
Ողջ կյանքի ընթացքում սովորեք, շարունակեք մասնագիտական զարգացում ունենալ՝ հարմարվելու համար տնտեսության փոփոխվող կարիքներին :
Խնայեք, խելամիտ ներդրումներ կատարեք և ծախսեք ձեր հնարավորությունների սահմաններում: Պատրաստ եղեք գոյատևել տնտեսական անորոշության մեջ անգամ
Խնայեք էներգիան և ջուրը, կիրառեք էկոլոգիապես անվտանգ մեթոդներ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեզ միավորող կապերը հիմնված են ռասսայականորեն և դավանապես տարբեր, սակայն ներդաշնակության մեջ ապրող և միմյանց հոգ տանող մարդկանց վստահության եւ փոխըմբռնման հիմքի վրա: Բազմասեռ, բազմակրոն և բազմամշակութային հասարակությունում, ինչպիսին Սինգապուրն է, խաղաղությունն ու առաջընթացը հնարավոր են միայն այն դեպքում, եթե բոլոր ռասաների և դավանանքի սինգապուրցիները միասին ապրեն ներդաշնակության մեջ և հոգ տանեն միմյանց։ Սա պահանջում է մշտական ջանքեր՝ տարբեր համայնքների միջև փոխըմբռնման եւ վստահության ստեղծման համար, և որպեսզի արագորեն արմատախիլ արվի պոտենցիալ թյուրիմացության եւ անմիտության աղբյուրները:
Սա Սոցիալական պաշտպանություն է. բոլորը փորձում են միմյանց վստահել և ամրապնդել կապերը տարբեր էթնիկ խմբերի միջև, որպեսզի մենք ուժեղ և համախմբված լինենք, հատկապես ազգային մարտահրավերների ժամանակ:
Ինչպե՞ս կիրառել սոցիալական պաշտպանությունը
Նրբանկատորեն և հարգանքով վերաբերվել Սինգապուրի մյուս ռասաներին և ավելի շատ տեղեկանալ նրանց ավանդույթների, մշակույթի, կրոնների և ժառանգության մասին:
Ընկերանալ այլ համայնքների քաղաքացիների հետ և ամուր կապեր հաստատել նրանց հետ` հիմնվելով սինգապուրյան ընդհանուր փորձին:
Ավելի մեծ ուշադրություն և հասկացողություն ցուցաբերել նոր քաղաքացիների նկատմամբ՝ օգնելով նրանց հասկանալ մեր ապրելակերպը:
Փնտրել և օգնել մեզանից ավելի քիչ հաջողակ և անապահով խավերին:
ԹՎԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«Եղեք անվտանգ, ուշադիր և պատասխանատու՝ համացանցում:
Քանի որ Սինգապուրը ձգտում է դառնալ խելացի ազգ, ուստի թվային տեխնոլոգիաները կներգրավի իր կյանքի, աշխատանքի և զվարճանքի բոլոր ոլորտներ: Սինգապուրը կդառնա աշխարհի տեխնոլոգիապես զարգացած, բաց և փոխկապակցված երկրներից մեկը։ Թվային հեղափոխությունը, Սինգապուրի համար հնարավորություններ ստեղծելուց զատ, մեզ խոցելի է դարձնում թվային ոլորտի սպառնալիքների համար: Այդ սպառնալիքները կարող են խախտել մեր կենսակերպը, ինչպես նաև, կարող են խաթարել մեր սոցիալական համախմբվածությունը և հարված հասցնել մեր վստահությանն ու հոգեբանական տոկունությանը։ Հետեւաբար, մենք պետք է կարողանանք արձագանքել կիբերհարձակումներին, որոնք ուղղված են մեր ցանցերին եւ ենթակառուցվածքներին, ինչպես նաեւ սպառնալիքներին, որոնք կարող են իրականացվել թվային տիրույթի միջոցով, ինչպիսիք են կեղծ նորությունները և կանխամտածված ստերը համացանցում:
Սինգապուրցիները պետք է ընդունեն, որ յուրաքանչյուր մարդ թվային ոլորտի սպառնալիքներից պաշտպանվելու առաջին գիծ է:
Մենք պետք է ստեղծենք հուսալի պաշտպանություն և ունենանք արդյունավետ վերականգնման պլաններ՝ նույնիսկ ձախողման դեպքում կայուն մնալու համար: Ահա թե ինչ է նշանակում ուժեղ թվային պաշտպանություն:
Ինչպես կիրառել Թվային պաշտպանությունը
Եղեք զգոն կեղծ լուրերի և ակնհայտ կեղծ տեղեկատվության տարածման նկատմամբ:
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«Կամք և վճռականություն՝ պաշտպանելու մեր կենսակերպն ու շահերը, ինչպես նաև մարտական ոգին՝ դժվարությունները միասնորեն հաղթահարելու համար»:
Սինգապուրի` մեր առջև ծառացած սպառնալիքները և մարտահրավերները հաղթահարելու կարողությունը կախված է մեր ժողովրդի՝ իր կյանքի ճանապարհը պաշտպանելու հավաքական կամքից և մեր ազգային շահերը, մարտական ոգին խաթարող ճնշումներից պաշտպանվելու վճռականությունից, բոլոր դժվարությունները միասնականորեն կանխելուց:
Սա հոգեբանական պաշտպանությունն է:
Այս բնազդը հիմնված է սինգապուրցիների ուժեղ ինքնության, մեր ազգի հպարտության և այն գիտակցման վրա, թե ինչ պետք է անենք, որպեսզի ապահովենք մեր մշտական անվտանգությունը, գոյատևումը եւ հաջողությունը:
Ինչպես կիրառել հոգեբանական պաշտպանությունը.
- Հպարտանալ սինգապուրցի լինելով, և պատրաստ լինել ճգնաժամերի ժամանակ պաշտպանել Սինգապուրը։
- Զարգացնել ճկունություն և ուժ՝ ճգնաժամից հետո հնարավորինս շուտ վերադառնալու մեր բնականոն գործունեությանը:
- Հասկանալ մեր պատմությունը և այն սկզբունքները, որոնք Սինգապուրին օգնել են հաջողության հասնել, ունենալ ամուր վճռականություն՝ միասնական մնալու և Սինգապուրը ուժեղ և առանձնահատուկ պահելու համար:
ԱՅՍ ԱՄԵՆԻՆ ՄԻԱՍԻՆ ՀԱՍՆԵԼՈՎ
Ընդհանուր պաշտպանությունը մեզ օգնել է գոյատևել SARS-ի, սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքների և 1997, 2008թթ. տնտեսական ճգնաժամերի պայմաններում, ինչպես նաև, արժանապատվորեն անցնել վերջին տարիների մշուշի միջով:
Այն դարձել է հիմնարար ասպեկտ, թե ինչն է մեզ դարձնում սինգապուրցի, դրսևորում է այն ամենը, ինչ մենք անում ենք ամեն օր՝ լինի ազգային ծառայության պարտականությունների կատարում, քաղաքացիական պաշտպանության կամավոր աշխատանք, քրտնաջան աշխատանքով ուժեղ տնտեսություն, համայնքների կապերի ամրապնդում միմյանց հետ՝ անկախ ռասայից և դավանանքից, կամ երկրի պաշտպանության գործին նվիրվածության պահպանում:
Ընդհանուր/Տոտալ պաշտպանությանն ուղղված մեր աշխատանքը չի դադարում։ Երբ մենք հասկանանք մեր դերը տոտալ պաշտպանության մեջ, կշարունակենք ամրապնդել ինքներս մեզ, մեր համայնքը և մեր ազգը։
https://www.mindef.gov.sg/oms/imindef/mindef_websites/topics/totaldefence/index.html