Մասնաճյուղերը հնարավորություն կտան Հայաստանում ավելացնել պատրաստված քաղաքացիների քանակը, ինչպես նաև, Հայաստանի ողջ տարածքում ամրաշինական շրջաններ ստեղծելու հնարավորություն կընձեռեն:
Պետությունն իսկապես ուժեղ կդառնա, եթե նրա քաղաքացիները լինեն ուժեղ ու համախմբված: Ցանկացած պետություն ուժեղ է իր ժողովրդով, իսկ մենք, ցավոք, և դա ցույց տվեց պատերազմը, շատ թույլ ենք, մոտիվացված չենք և պատրաստ չենք լուրջ հեղաշրջումների: Անկախ նրանից ՝ պատերազմ է, թե երկրաշարժ: Աշխարհազորը պատրաստված չէր և չգիտեր ինչպես վարվել, կամավորներն ու, մասամբ, պահեստազորայինները չունեին բավարար պատրաստվածություն, նոր սպառազինությանը վերաբերող գիտելիքներ և հիմնականում վատ մարզավիճակում էին:
Ձեր բնակավայրում մասնաճյուղ բացելով՝ դուք լուծում եք մի քանի խնդիրներ.
- Ստեղծվում է մի վայր, որը քաղաքականությունից դուրս է, և նրա՝ երկրի պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ աշխատանքը համախմբում է մեզ։
- Դուք մեր հայրենակիցներին հնարավորություն եք տալիս սովորել այն գիտելիքները, որոնք կօգնեն նրանց պաշտպանել իրենց, իրենց ընտանիքն ու երկիրը:
- Մասնաճյուղի շուրջ կենտրոն եք ստեղծում , որը հետագայում կբացատրի՝ինչպես ձեր բնակավայրում ամրացված տարածքներ կառուցել (ինժեներական կառույցներով և պատրաստված, զինված բնակչությամբ):
- Վերջապես ստեղծում եք պատասխանատու քաղաքացիների հասարակություն, որը բողոքելու փոխարեն վերջապես կսկսի փոխել երկիրը: Եվ վերջում, որքան շատ լինեն նման կազմակերպությունները, այնքան թուրքերը հարձակվելու մասին ավելի քիչ կմտածեն։
Ինչպես դառնալ հրահանգիչ.
- Կազմել համախոհների 2-3 հոգանոց թիմ
- 0,5-1,5 ամսով գալ Երևան՝ դասընթացների:
- Վերադառնալ բնակավայր, մարզումների համար տարածք գտնել:
- Թիմին տրամադրել մարզական գույք և ալպինիստական հանդերձանք:
- Ֆինանսական մասը, այդ թվում ՝ աշխատավարձերը, որոշվում են անհատապես յուրաքանչյուր թիմի հետ, Մեզ համար կարեւոր է աշխատելու ձեր ցանկությունը ։
Վաղինակ Վարդանով պատրաստման ղեկավար + 37495023836