Ֆինանսական մուտքերն ու կատարված աշխատանքի հաշվետվությունը սեպտեմբերին
Ընդհանուր 735 հոգի փոխանցել է 40,080 դոլար. 452 հոգին` ամսական բաժանորդագրությամբ՝ 17,100 դոլար (գրեթե 42%)
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
#ARMYNATION
- www.voma.am - 14,676,996 դրամ (29,300 $):
Գումարը ուղարկվել է 579 հոգու կողմից, որոնցից 296 -ը՝ ամսական բաժանորդագրությամբ՝ 6,550,796 դրամ (12,100 $) - PayPal - 10,000 դոլար:
Գումարն ուղարկվել է 156 հոգու կողմից, նրանցից 110-ը՝ բաժանորդագրությամբ 5000 $ - 58,000 ռուբլի (780 $) - Սբերբանկ - 58,000 ռուբլի (780 $):
- Գումարը ուղարկվել է 23 հոգու կողմից:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐ
Դասընթացներ սեպտեմբերին (Երևան)
Երևանում անցկացվող դասընթացներին պատրաստվել են 80 նոր կուրսանտներ, իսկ 2 -րդ փուլին՝ 50. անվճար:
Ծախսերը կազմել են մոտ 1.5 մլն դրամ՝ հրահանգիչների աշխատավարձեր, կոմունալ վճարներ և մաքրում:
Հանգստյան օրերին պատրաստվել են ևս 20 հոգի, սակայն՝ վճարովի:
Նյութական-տեխնիկական ապահովում
#ARMYNATION
3 մլն դրամ` 7 ձմեռային վրանների արտադրության համար: Պատվիրվել է 500 դանակ (ԿԻԶԼՅԱՐ ապրանքանիշ)՝ յուրաքանչյուրը 12000 դրամ։ Ընդհանուր՝ 6 մլն դրամ։
Հրահանգիչների պատրաստում
Սեպտեմբերի 1–14 -ը պատրաստել ենք 8 հրահանգիչների՝ Մարտունու, Վանաձորի, Գորիսի և Արտաշատի համար:
280 հազար դրամ կազմել են հրահանգիչների ուսման և կուրսանտների սննդի ծախսերը:
Ստորև բերված լուսանկարներում Մարտունիում բացված ՈՄԱ մասնաճյուղն է
Սեպտեմբերյան հավաք
Ուսումնական հավաքին պատրաստվել է 55 հոգի: Ընդհանուր ծախսերը կազմել են 3.850.000 դրամ, որից 1.700.000-ը ստացել ենք հավաքի մասնակիցներից: Մեր բյուջեից 2 միլիոն դրամից մի փոքր ավելին տրամադրել ենք 30 հոգու անվճար ուսուցմանը:
ՈՄԱ գումարտակ
Այժմ 20 կամավորներ և 14 հոգի «Իրական դպրոցից» մասնակցում են սակրավորական գործի և դիպուկահարության դասընթացներին:
Ծախսերը կկազմեն 2000 $:
SMM
աշխատավարձը և ծախսերը կազմել են 1500 $
Մասնաճյուղեր՝ սեպտեմբերին
#ARMYNATION
Կապանի տարածքների նորոգման, աշխատավարձերի և գովազդի համար ծախսել ենք 540,000 դրամ:
ԱՅԺՄ
#ARMYNATION
Այս պահին մասնաճյուղերի աշխատանքի վրա շատ քիչ գումար ենք ծախսում: Հիմնականում օգնում ենք բացել նորերը, մարզում ենք հրահանգիչներին, մարզական որոշակի գույք ենք տրամադրում, սակայն մարզերում միայն ՈՄԱ մասնաճյուղերի լիարժեք աշխատանքի համար պահանջվում է առնվազն 5–15 հազար դոլար: Եվ սա ընդամենը աշխատավարձերն ու դահլիճների սպասարկումն են:
Երևանի դասընթացները կախված են աշխատող հրահանգիչների թվից, իսկ նրանց թիվը` կուրսանտների թվից: Միջին հաշվով, ծախսերը հոկտեմբերին կկազմեն 1500–2000 դոլար:
ԻՆՉ ԿՏԱ ՄԵԶ ԱՄՍԱԿԱՆ 100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Կկարողանանք ամբողջությամբ ֆինանսավորել մեր մասնաճյուղերի աշխատանքը: Սա նշանակում է, որ հրահանգիչները աշխատավարձ կստանան, գույքագրումը կթարմացվի, ձեռք կբերվեն տրանսպորտային միջոցներ, զենքեր կգնվեն՝ սահմանամերձ բնակավայրերում կրակային պատրաստության և այդ բնակավայրերի պաշտպանության համար: Յուրաքանչյուր մասնաճյուղի համար նախատեսվում է առնվազն 1000 դոլար:
Մենք կավելացնենք պատրաստվել ցանկացող մարդկանց քանակը (մեր բյուջեի հաշվին):
ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻՆ ԱՆԵՆՔ
Եթե հաշվի առնենք, որ անձանց թիվը կավելանա, ապա կավելանա գույքագրման թարմացման և գնման անհրաժեշտությունը: Նախատեսում ենք ձեռք բերել նաև տրանսպորտային միջոցներ (մոտոցիկլետներ, կվադրոցիկլետներ, պիկապներ և այլն), սարքավորումներ, օպտիկական սարքավորումներ: Էլ չասենք, որ և մարզերում, և Երևանում բոլորին անհրաժեշտ կլինեն զրահաբաճկոններ ու սաղավարտներ: Շուտով կկազմենք անհրաժեշտ իրերի ցանկը և բյուջեն:
Եվ վերջապես, մենք կսկսենք ավելի ակտիվորեն իրականացնել ինժեներական աշխատանքներն ու ամրացված տարածքների կառուցումը:
Այժմ մենք ամեն ամիս ստանում ենք 25-50 հազար դոլար, որի հաշվին պատրաստում ենք 150-500 հոգի, վճարում ընթացիկ ծախսերը և գումարտակի ու ամբողջ կազմակերպության համար անհրաժեշտ պարագաներ գնում: