ՆՈՅԵՄԲԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերին փոխանցվել է 51.109 դոլար (924 հոգի), որից 23,940 դոլարը՝ ամսական բաժանորդագրությամբ (482 հոգի/46.8%):
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
- WWW.VOMA.AM - 35,344 դոլար (16,965,496 դր.)
Գումարն ուղարկել է 668 հոգի, որից 341-ը ամսական բաժանորդագրությամբ (16367 դոլար) - PayPal - 12,4245 դոլար ( 216 հոգի). 7572 դոլարը՝ ամսական բաժանորդագրությամբ (141 հոգի)
- Սբերբանկ - 3341 դոլար (40 հոգի)
#ARMYNATION
ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ մենք ազգովի թշնամու հարձակումներին արձագանքում ենք միայն հարձակումների ժամանակ և չենք աշխատում՝ մինչև արտակարգ իրավիճակ չլինի։ Ուստի նոյեմբեր ամսին Երևանում անցկացվող դասընթացներին ավելի շատ մարդ է պատրաստվել (282 հոգի), քան հոկտեմբերի.
- Եռամսյա
1-ին փուլ - 2 խումբ - 65 հոգի
2-րդ փուլ - 2 խումբ - 45 հոգի - Արագացված - 30 հոգի
- Վերապատրաստման - 50 հոգի
- 27 մարդ է նախապատրաստվել հանգստյան օրերին արագացված դասընթացներին
- 70 մարդ է պատրաստվել հանգստյան օրերին 6-ամսյա դասընթացներին
Պատրաստման ծախսերը կազմել են մոտ 7.000 դոլար։ Պայմանավորված կուրսանտների քանակով՝ ավելի շատ հրահանգիչներ են աշխատել, իսկ մարզումների համար նախատեսված տարածքը շուրջօրյա ռեժիմով է գործել:
- 4700 դոլար - 25 հրահանգիչների աշխատավարձ
- 2000 դոլար - տարածքի ծախսեր (էլեկտրականություն, ջուր, մաքրում)
- 300 դոլար - փամփուշտների գնում (կրակային պատրաստություն)
Ընդհանուր՝ 7000 դոլար
ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՈՄԱ լեռնահրաձգային գումարտակի համար 100 հատ ձմեռային քողարկման խալաթ է պատվիրվել։ Ինչպես նաև, գործվածք է գնվել՝ հրահանգիչների համար համազգեստ կարելու համար։ ՈՄԱ Վանաձորի ուսումնական կենտրոնի համար ձեռք են բերվել և փոխանցվել ալպինիստական գույք, ատրճանակների և դանակների մուլյաժներ։ Ձեռք ենք բերել մեկ հարթափող զենք, ինչպես նաև իրականացրել տեխնիկայի վերանորոգում և համալրում, որ մշտապես օգտագործվում է ինչպես քաղաքում, այնպես էլ ճանապարհներին (Ford Explorer և Nissan Patrol):
- 520 դոլար -ալպինիստական գույք
- 10,400 դոլար - քողարկման խալաթներ (100 հատ)
- 2250 դոլար - A-TACS (Мох) գործվածք՝ հանդերձանքի համար
- 1000 դոլար - զենք
- 3000 - տրանսպորտի ծախսեր
Ընդհանուր՝ 17,170 դոլար
ՈՄԱ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՆԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Սլայդի լուսանկարներում պատկերված է ՈՄԱ ՄԵՂՐԻԻ նորաբաց կենտրոնը։ Ուզում ենք հատուկ նշել, որ Մեղրիում, ի տարբերություն այլ քաղաքների, բացումը մեր ջանքերի շնորհիվ էր։ Այնտեղ ուղարկվեց մեր մարդկանցից մեկը, ով կատարեց բոլոր կազմակերպչական աշխատանքները։
Բացման ծախսերը կազմել են 2000$։
Ներքևի լուսանկարներում պատկերված է ՈՄԱ ՎԱՐԴԵՆԻՍ -ի նորաբաց մասնաճյուղը
Վարդենիսում կազմակերպչական աշխատանքներն իրականացրել են ՄԵՄ «Մարզերի երիտասարդությունը մարզերում» միության պատանիները։
Մարզումների համար փոխանցվել է 1000$ արժողությամբ գույք ։
ՈՄԱ ԿԱՊԱՆ
Կապանի մասնաճյուղի կարիքների համար մեր մի խումբ հայրենակիցներ արդեն 5-րդ ամիսն է՝ 1000 դոլարի չափով գումար են փոխանցում:
ՍՄՄ
Աշխատավարձ, գովազդ - 1500 դոլար
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Այս կենտրոնը նոր է սկսում իր աշխատանքը, որն ուղղված է լինելու տեղեկատվական դաշտում անվտանգությանը։ Աշխատանքի մասին այժմ շատ բան ասել չենք կարող, բայց հուսով ենք, որ նյութերը շուտով կստանանք և կներկայացնենք ձեզ։
Ծախսերը կազմել են 1750 դոլար