Ֆինանսական հաշվետվություն
________________
VOMA 2020
Սիրելի հայրենակիցներ, նախորդ տարին ծանր ու շրջադարձային տարի էր մեզ համար՝ պատերազմ, համավարակ: Սակայն նման դժվարին ժամանակները ցույց են տալիս, որ մենք, առավել, քան երբևէ, կարող ենք լինել համախմբված ու կազմակերպված կառույց:
Մինչև պատերազմը՝ մենք հասցրինք 5 հավաք անցկացնել, որից 2-ը՝ նախաբանակային՝ հատուկ նորակոչիկների համար:
Օգոստոս ամսին, ճակատագրի թելադրանքով, մենք հավաք անցկացրինք 60 կամավորների հետ՝ կամավորական լեռնահրաձգային գումարտակ ստեղծելու մտադրությամբ, սակայն պատերազմն էականորեն արագացրեց այդ գործընթացը:
Զինադադարից հետո մենք անմիջապես անցանք մեր աշխատանքին՝ առավել մեծ թափով:
Ռազմական հավաք
Դեկտեմբերին հավաք անցկացրինք ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և «Իրական դպրոց»-ի սաների հետ:
իսկ տարեվերջին պատվանշաններ շնորհեցինք մեր գումարտակի՝ պատերազմի ժամանակ վիրավորված մարտիկներին:
Եվ այս ամենը, սիրելի՛ ընկերներ, շնորհիվ ձեզ, ձեր աջակցության, ձեր՝ հայրենիքին օգնելու, նրա պաշտպանունակությունն ու անվտանգության համակարգը բարձրացնելու ցանկությամբ, նաև՝ անմիջական մասնակցությամբ՝ կամավորագրվելով, ինչպես և՝ կազմակերպական աշխատանքներին միանալով:Այսպիսով, մենք, մինչև պատերազմը ունեցել ենք շուրջ 26.500 դոլար, իսկ պատերազմի ժամանակ մեր կազմակերպությանը փոխանցվել է մոտ 200.000 դոլար:
Նախապատերազմյան շրջանում հավաքված գումարով հոգացել ենք հավաքների կազմակերպման-անցկացման և մասնակիցներին անհրաժեշտ հանդերձանքով ապահովելու ծախսերը՝ ներառյալ հրահանգիչների աշխատավարձը, սննդի և տրանսպորտի ծախսերը:
Գնել ենք սթրայքբոլի ավտոմատներ , փամփուշտներ, վրաններ, ուսապարկեր, ռադիոհաղորդիչներ, զրահապատ ժիլետներ, դիմակներ, շապիկներ, ալպինիստական հանդերձանք, կարաբիններ, պարաններ, ութնյակներ:
Այս ամենը՝ պատերազմից առաջ:
- «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգի 60 մոդելների պատրաստում՝ հատուկ մարզումների համար
- 60 վրանների
- նույնքան պանամաների (գլխարկներ), գլխաշորերի և ուսապարկերի (25 լիտր)
- Մետաղական հարմարանքների ձեռքբերում՝ նախատեսված «Ալյասկա» զինվորական վրանների համար
- 60 անձրևոցների (անջրանցիկ թիկնոց):
- 30 մարզաշապիկներ
- 70 ռազմական դիմակներ
- Ինչպես նաև, լեռնային պատրաստության համար անհրաժեշտ է ձեռք բերել
- 100 մետր ստատիկ (կայուն-անշարժ) պարան
- 6 անվաչմուշկ (ռոլիկ)
Իսկ պատերազմի ժամանակ փոխանցված գումարը ծառայել է մեր գումարտակը (շուրջ 300 և ավելի հոգի) հարկավոր հանդերձանքով և գույքով ապահովել-զինելուն.
- Ռացիաներ/ռադիոհաղորդիչներ
- Քնապարկեր՝ 340 հոգու համար
- Պիկապներ և Լուազներ (8 մեքենա)
- Օպտիկա, հեռաչափներ
- Ջերմատեսիլ սարքեր (արժեքը՝ 3000–5000$, մոտ 15 հատ)
- Ալպինիստական հանդերձանք (200 հոգու համար)
- Սաղավարտներ (արժեքը՝ 300$, 100 հոգու համար)
- Զրահաբաճկոններ (արժեքը՝ 200$, 200 հոգու համար)
- Զինվորական հագուստ
- Ռազմական պարագաներ
- Անօդաչու թռչող սարքեր
Շնորհիվ այս ամենի՝ մեր գումարտակը արդյունավետ և կազմակերպված աշխատանք տարավ առաջնագծում. պահպանեցինք Թաղավարդը, կարմիր Շուկան և Շոշ տանող մայրուղին:
Ծրագրեր
Նոր կենտրոն Երևանում
Մնացած գումարով Երևանում նոր մարզական կենտրոն ենք կառուցելու և տարածք ենք գնելու՝ լրատվական կենտրոնի համար:
Զարգացումը մարզերում
Այժմ ՀՀ ողջ տարածքով մասնաճյուղեր ստեղծելու և մեր կամավորական գումարտակի սահմանները ընդլայնելու մեծ ծրագրեր ունենք:
Նոր նախագծեր
Ինչպես նաև, ունենք իրականացնելիք այլ նախագծեր, որոնց մասին շուտով ձեզ կտեղեկացնենք (իհարկե, կարևորելով գաղտնիությունը):
Պատերազմի ընթացքում ձեռք բերված որոշ բաների լուսանկարները
Մեր ծրագրերը, նախաձեռնությունները կյանքի ենք կոչում ձեր շնորհիվ, սիրելի ընկերներՍկսենք տարին գործնական լավատեսությամբ, հայրենասիրությամբ ու անվհատ հավատով: