ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
_________________
VOMA 2022
ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ ՄԵՆՔ ՀԱՏԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՐՈՒԹՅԱՆԸ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԵՒ ՈՄԱ/VOMA ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ։
Մենք հավատում ենք, որ այն ամենը, ինչ ունենք, Աստծուց է, և Նա է մեզ հնարավորությունը տվել՝ գործել ի շահ Հայաստանի բարօրության: Մենք պատասխանատվություն ենք կրում լինել հավատարիմ, պահպանել ազնվություն և թափանցիկություն՝ մեր ֆինանսական պրակտիկայում: Մենք, հետևաբար, հակված ենք աստվածաշնչյան ողջամիտ չափանիշների կատարմանը:
Կազմակերպության ամբողջ աշխատանքը 100 տոկոսով իրականացվում է բյուջեի հաշվին, որը գոյանում է կազմակերպության կայքին կամ հաշվեհամարներին փոխանցվող դրամական միջոցներից:
Այսինքն՝ առանց Հայաստանի և Հայկական Սփյուռքի հասարակ քաղաքացիների ֆինանսական աջակցության մենք չէինք կարողանա աշխատել և զարգանալ։
Հայաստանի անվտանգությունը պետության գործառույթն է, սակայն, եթե պետությունը այն չի կատարում՝ ինչպես հարկն է, ապա նրան պետք է օգնեն հասարակական կազմակերպությունները։ Մենք միասին ստեղծում ենք Հայաստանի անվտանգության նոր համակարգ, որտեղ Ազգը Բանակ է, իսկ Երկիրը՝ Ամրոց։
#ԱզգԲանակ Հայեցակարգի Զարգացմանն Ուղղված Ծախսերը
Ի՞ՆՉ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆՔ ԿԱՏԱՐՈՒՄ ԿԱՄ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԵՆՔ՝
ԱԶԳ-ԲԱՆԱԿ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
#ԱԶԳԲԱՆԱԿ
ԿԵՆՏՐՈՆԻ ԾԱԽՍԵՐԸ ԵՒ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
ՈՄԱ/VOMA կենտրոնական բազան գտնվում է Երևանում։ Այստեղ են անցկացվում կուրսանտների, պահեստազորյինների, ինչպես նաև, ապագա հրահանգիչների համար նախատեսված դասընթացներն ու մարզումները։ Այստեղ է գտնվում նաև մեր պահեստը և, ընդհանուր առմամբ, բոլոր հանդիպումներն ու ժողովները տեղի են ունենում այս վայրում։ Դահլիճի սպասարկումը պահանջում է ամսական մոտ 400 հազար դրամի ծախս, իսկ հրահանգիչների և ղեկավարների աշխատավարձը կազմում է մոտ 1,5 միլիոն դրամ:
ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ
Հավաքները ուսուցման գործընթացի ամենաարդյունավետ մասն են, քանի որ անցկացվում են դաշտային պայմաններում՝ այնպես, որ պահեստազորայինները և կամավորները առավելագույնս զգան դժվարությունները։ Ծախսերը, 1 անձի համար, կազմում են մոտ 200$: Նմանատիպ հավաքներին (նաև՝ առանձին) իրականացվում է նաև ապագա զինվորների, այսինքն՝ ծառայության կանչված նորակոչիկների պատրաստում:
Ծախսերը ներառում են:
- Փոխադրամիջոց կամ վառելիք
- Հրահանգիչների աշխատավարձերը
- Սնունդ
- Պիրոտեխնիկա
- Փամփուշտներ
Կան նաև ոչ ֆիքսված ծախսեր ` ուղղված
- Ուսումնական ավտոմատների, գնդացիրների թարմացմանը
- Կրակային պատրաստության համար նոր զենքերի գնմանը,
- Տեխնիկայի նորոգմանը
ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Այս պահին այս տեսակի գործունեություն մենք նոր ենք սկսում: Մեծ հույսեր ունենք: Ընդհանուր առմամբ, մարզերում ուսումնական կենտրոններ ստեղծելու մեծ անհրաժեշտություն կա։ Նման կենտրոնների միջոցով մենք կարող ենք ավելի շատ մարդկանց ներգրավել ձևավորվող աշխարհազոր՝ իրենց բնակավայրերը պաշտպանելու համար, և տարածաշրջաններից ավելի շատ մարդկանց ընդգրկել պահեստազորային գումարտակներում և բրիգադներում։
Ֆինանսական զարգացման մոդելը մարզերում համագործակցությունն է տեղական կազմակերպությունների կամ ակտիվ անձանց հետ: Դրա համար էլ ծախսերի մի մասը մեր կազմակերպության հաշվին է, իսկ մյուս մասը հոգալու են կազմակերպիչները։
Այս պահին մեր միջոցների հաշվին են՝
- Հրահանգիչների ուսուցումը
- Մարզերում աշխատող հրահանգիչների աշխատավարձը
Առանձին քաղաքում առանձին մասնաճյուղի համար ցանկանում ենք գործարկել նման ֆինանսավորման մեթոդ: Երբ Սփյուռքի որոշակի քաղաք հովանավորում է որոշակի բնակավայրը։
Եթե Սփյուռքի ներկայացուցիչ եք, ապա մեզ հետ կարող եք կապ հաստատել փոստով: Սփյուռքից որքան շատ լինեն նման քաղաքներ, այնքան ավելի շատ մարդիկ Հայաստանում պատրաստ կլինեն պատերազմին։
Գործընթացն արդեն սկսվել է, և շուտով կսկսվեն հրահանգիչների և կադրային սպաների դասընթացները ։
VOMA ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
Մասնաճյուղերը մեծ նշանակություն ունեն Ազգ-Բանակ և Երկիր-Ամրոց հայեցակարգերի իրականացման գործում: Արդեն սկսվել են Սիսիանի, Կապանի, Գավառի Եղեգնաձորի, Երևանի (Դավթաշեն) մասնաճյուղերի աշխատանքները: Նախատեսում ենք նոր մասնաճյուղեր ունենալ ողջ հանրապետությունում:
Որպեսզի մասնաճյուղերը նորմալ գործեն, թիմերին ամսական մոտ 1000 դոլար է անհրաժեշտ՝ աշխատավարձերի, հաճախումների սպասարկման, գույքագրման և այլնի համար: Այս ամենն այն նվազագույնն է, որը ՈՄԱ մասնաճյուղերին արդյունավետորեն գործելու և զարգանալու հնարավորություն կտա:
Այս առումով մենք առաջարկում ենք մասնաճյուղերին ֆինանսավորելու այսպիսի մեխանիզմ.
Սփյուռքի որոշակի քաղաք կարող է ֆինանսավորել որոշակի մասնաճյուղի: Այսինքն՝ Սփյուռքի հայ համայնքները միավորվելու են աշխարհագրորեն և պահեստային բանակ ստեղծելու գաղափարի շուրջ: Նրանք կտեսնեն կոնկրետ արդյունքներ և կապի մեջ կլինեն տղաների հետ:
Այսպիսով, դուք կհամախմբվեք ինչպես Սփյուռքի, այնպես էլ Հայաստանի ձեր եղբայրների հետ:
Այս ամենն իրագործելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ, որպեսզի մենք կարողանանք միջնորդ հանդիսանալ ձեր և որոշակի մասնաճյուղի միջև:
Հարգելի եղբայրներ և քույրեր, մեր աշխատանքի ֆինանսական մասը շատ կարևոր է: Մասնաճյուղերի տղաները պետք է պատրաստեն մեր հայրենակիցներին և աշխատավարձ ստանան: Այսկերպ մենք առավել վստահ կլինենք նրանց հուսալի և արդյունավետ աշխատանքի կատարմանը: Դուք միաժամանակ և՛աշխատատեղեր, և՛ Ազգ-Բանակ Երկիր-Ամրոց հայեցակարգերի իրացման իրական նախադրյալներ եք ստեղծում:
ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԵՒ ՏԱՐԵԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՔՆԵՐՆ ՈՒ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Լեռնահրաձգային գումարտակը անձնակազմի հետ մշտապես աշխատելու կարիք ունի: Նրան տարեկան մարզվել/պատրաստվել և իր որակները բարձրացնել է անհրաժեշտ: Իսկ եթե հաշվի առնենք, որ գումարտակներն ավելի շատ պետք է լինեն, և պիտի բրիգադներ կազմվեն, հետևաբար, տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը անընդհատ աճելու է:
Պահեստային Բանակի Հանդերձանքը
Կադրավորված բրիգադ՝ բաղկացած 1500 մարտիկներից
- սաղավարտներ
- ուսապարկեր
- հանդերձանք
- 50-50 պիկապ մեքենաներ
- ուսուցում և հավաքներ (ուսումնական ճամբար)
Բրիգադի առանձին գումարտակի 300 մարտիկների համար
- օդային բաժանմունք 1
- զրահաբաճկոններ
- սաղավարտներ
- ռադիոականջակալ-հեռախոսներ՝ հրամանատարների համար
- ջերմատեսիլ սարքեր՝ օպտիկայի բաժանմունքի համար
- հեռադիտակներ
Բրիգադի 200 կադրային սպաների համար
- թեթև զրահաբաճկոններ
- օպտիկա՝ յուրաքանչյուրին
- սաղավարտներ
- անհատական ռադիոականջակալ-հեռախոսներ
- օդային բաժանմունք՝ յուրաքանչյուրին
#ԵրկիրԱմրոց Հայեցակարգի Զարգացմանն Ուղղված Ծախսերը
Այս հայեցակարգի նպատակն է Հայաստանում ստեղծել ամրաշինական շրջաններ, որտեղ տեղի բնակչությունը կլինի պատրաստված և ազմակերպված աշխարհազոր։ Իսկ ինժեներական կառույցները պետք է լինեն բնակավայրերի բոլոր կարևոր կետերում։ Այդ նպատակներին մենք ցանկանում ենք մասնաճյուղերի օգնությամբ հասնել, մասնաճյուղեր, որտեղ կպատրաստվեն ինչպես պահեստազորայինները, այնպես էլ աշխարհազորայինները։ Ինչպես նաև, պետք է ստեղծվի ռազմական ինժեներների թիմ, որը տեղի բնակչությանը կօգնի գրագետ կառուցել այդ օբյեկտները։
Ֆինանսական մասը բաղկացած կլինի մեր ֆինանսական հնարավորություններից, ինչպես նաև գործընկեր դառնալու և շինարարության համար առանձին հիմնադրամ ստեղծելու ցանկությունից։
ԾԱԽՍԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿԻՐ-ԱՄՐՈՑ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ
Ռազմական ինժեներական աշխատանքների մասնագետների խմբի ստեղծումը կարող է օգնել մարզերի բնակչության՝ իրեն հարակից տարածքը գրագետ կերպով ամրացնելուն, կրակակետերի և բունկերների ճիշտ և արդյունավետ զետեղման բոլոր տարբերակները որոշելուն: Մեզ այս գործում մասնագետներ և ֆինանսավորում է անհրաժեշտ։ Կարելի է համագործակցել նաև նաև Սփյուռքի քաղաքների հետ։
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Տեղեկատվական պատերազմը ժամանակակից աշխարհում գործունեության բավականին կարևոր դաշտ է դարձել: Նման բաժնի աշխատանքը վստահություն կհաղորդի մեր քաղաքացիներին և մեր անվտանգությունը մի փոքր ավելին կդարձնի :
Ֆինանսական մասը. Աշխատավարձեր, տեղավորման/զետեղման ծախսեր, տեխնիկա:
ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Այս ուղղությունը նպատակ ունի ստեղծել երկակի նշանակության առարկաներ. Ով հետաքրքրված է կարող կապնվել մեզ հետ փոստով. Անկախ նրանից, թե դա ֆինանսական մասնակցություն, ներդրումային կամ փորձ, գիտելիք.
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՒ
ՊԱՐԳԵՒՆԵՐ՝ ՄԱՐՏՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ
Մեր գործունեության կարևոր մասն է կազմում նաև զոհված մարտիկների ընտանիքներին ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերելը։ Հայաստանի համար մարտերում զոհվել է 10 հոգի, 16-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Զոհվածներից շատերն արդեն ընտանիք էին կազմել:
ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ԳԻՇԵՐ
Ամեն տարի դեկտեմբերի 30-ից 31-ը մենք անցկացնում ենք «Հետախույզի գիշեր»-ը, որի ժամանակ մեդալներ ենք շնորհում մարտերում վիրավորված զինվորներին։
Ֆինանսական մաս. Միջոցառման կազմակերպում, նվերներ, պատվանշաններ:
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր եղբայրների ընտանիքներն իրենց հնարավորինս ապահով զգան: Նրանց պարբերաբար ֆինանսական միջոցներ ենք փոխանցում իրենց կարիքների համար: Բազմազավակ ընտանիքներին, համապատասխանաբար, ավելին: