ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
_________________
VOMA 2021
Սիրելի եղբայրներ և քույրեր, 2021 թվականը հեշտ տարի չէր մեր ազգի համար: Իհարկե, պատերազմում կրած պարտությունից հետո մենք ուզում էինք արագ փոփոխություններ տեսնել, ցանկանում, որ մեզ կրկին որպես հաղթողներ հարգեին։ Բայց եկեք ճշմարտության աչքերին նայենք: Շատ առումներով, նորից, թշնամին էր որոշում՝ մեր մարզվել-չմարզվելն ու գումար ուղարկել-չուղարկելը։ Առայժմ մենք ռեակտիվ ենք մնացել, արձագանքում ենք դեպի մեզ եկած այլ ազդեցությանը, չենք փորձում ինքներս մեզ վրա ազդել։
Բանակն էլ մեզ նման է. արձագանքում է միայն հակառակորդի գործողություններին և ակտիվ գործողությունների չի դիմում։
ԴԻՏԵԼ VOMA ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1994-ին Աստծո կամոք մենք հաղթեցինք, բայց մեր հպարտության, ագահության, փառասիրության, նախանձի, ատելության և հարուստների նման ապրելու ցանկության պատճառով չկարողացանք շարունակել հայկական հզոր պետության կազմավորման աշխատանքները։ 1994 թվականից մենք սկսել ենք ապրել միայն մեզ և մեր ընտանիքների համար, մոռացել Աստծուն, մեր հայրենիքն ու ընդհանուր անվտանգությունը։ Եվ համախմբման, հասարակական կազմակերպությունների ստեղծման, Պահեստազորային բանակի և Աշխարհազորի լոբբինգի փոխարեն անցանք նյութական վայելքներին: Այդ ամենի ապացույցը տղամարդկանց ընդհանուր վատ ֆիզիկական վիճակն է և ատոմացված հասարակությունը։