ՀԱՅԿԱԿԱՆ ԶՐԱՀ
Սարքավորումների գնումը և արտադրությունը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար, ովքեր Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում
ներգրավված կլինեն պաշտպանության գործընթացում, շատ կարևոր է։
3000 մարդու զրահաբաճկոններով ապահովում
VOMA-ն գործարկել է «Ժողովրդական» ծրագիրը:
Նախատեսվում է հայկական արտադրության զրահապաշտպանությամբ զինել առնվազն 3000 մարդու։
150 $
Մեկ զրահաբաճկոնի գինը:
3000 հատ
զրահ կրող բաճկոններ արդեն ձեռք են բերվել
100 զրահաբաճկոնների համար
արդեն կան պատրաստված զրահապատ թիթեղներ
Ինչո՞ւ է կարևոր բնակչությանը զրահապատ պաշտպանություն ապահովելը։
Վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ժամանակակից պատերազմներում վնասվածքների մեծ մասը տեղի է ունենում պայթող արկերի բեկորների պատճառով, և մարտիկների համար զրահապատ պաշտպանության առկայությունը դարձել է չափազանց կարևոր: 2020 թվականին մարտերը մեծ թվով մարդկանց մոբիլիզացրեցին ճակատ, բայց պետությունը չուներ բավարար ռեսուրսներ բոլորին պաշտպանելու համար։ Այս խնդիրը սկսեցին լուծել բոլորը՝ պետությունը, կամավորները և հասարակական կազմակերպությունները։ Մենք նախատեսում ենք նախապես պատրաստել զրահաբաճկոններ, որոնք պաշտպանություն կապահովեն ոչ միայն ՊՆ առաջնահերթ ստորաբաժանումներին։
Խնդիրներ
Ամբողջ աշխարհում կտրուկ աճել են տարբեր տեսակի սարքավորումների և զրահատեխնիկայի գները։ Դրա պատճառը աշխարհում տիրող լարված իրավիճակն է, մոլորակի տարբեր հատվածներում հակամարտությունների տարբեր փուլերը և հատկապես Ուկրաինայում հակամարտությունը։
Լուծում
«Համընդհանուր պաշտպանության դոկտրինի» հիմքում ընկած «Ազգ-բանակ» և «Երկիր-ամրոց» հասկացությունների հիման վրա մենք հանրապետության սահմանամերձ բնակավայրերում կառուցում ենք կրակակետեր, մարզում ենք բնակչությանը մարզերում և նախատեսում ենք առնվազն 3000 հոգու զինել զրահապաշտպանությամբ։
Մեր թիմը որոշել է Չինաստանից գնել 3000 զրահ կրող բաճկոն և արտադրել BR 4 դասի զրահապատ թիթեղներ՝ ապահովելով պաշտպանություն տվյալ տրամաչափի փամփուշտներից
- 7,62x39 մմ
- 5,45x39 մմ
- 7,62x54 մմ
Արտադրությունը վստահել ենք հայկական արտադրող «VartSystems»-ին: Մեկ զրահաբաճկոնի ընդհանուր արժեքը կկազմի 150 դոլար։
Արտադրամասից նկարներ