ԴՕՏ «ԳՄԲԵԹ1» (ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿԵՏ)
ԴԶՕՏ «ԳՄԲԵԹ2» (ՓԱՅՏԱՀՈՂԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿԵՏ)
Նվազագույն առաջադրանքը:
500 կրակակետ ամենաբարդ և վտանգավոր ուղղություններով:
Առավելագույնը.
կառուցել 4700 կրակակետ Հայաստանի ողջ տարածքում, սահմանի ողջ երկայնքով, բնակավայրերի շուրջ, ճանապարհների հանգուցային կետերում:
- Պաշտպանության առաջին գծի սարքավորմամբ զբաղվում է պետությունը, իսկ մենք՝ որպես հասարակություն, ամրապնդում ենք երկրորդ գիծը:
- 1 «ԳՄԲԵԹ 2» կրակակետն արժե 930,000 դրամ, 80 կրակակետ արդեն կառուցվել է, ևս 25-ը կառուցման փուլում են։
- Մենք Հայաստանի տարածքը բաժանել ենք պաշտպանական հատվածների և նախատեսում ենք ամեն ամիս մինչև 40 «ԳՄԲԵԹ 2» կառուցել:
- Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ է ամսական 92,000 ԱՄՆ դոլար
- Եթե ընդամենը 1840 հոգի 50-ական դոլարի չափով մեկանգամյա փոխանցում կատարեն կամ բաժանորդագրվեն ավտոմատ փոխանցումներին, հնարավորություն կտան կայուն կերպով կառուցել անհրաժեշտ քանակի ամրացված տարածքներ։
- Միացեք, ընդգրկվեք շինարարական կամավորական գումարտակներում, որոնք անհրաժեշտ են կրակակետերի կայուն կառուցման համար։
ԻՆՉՈՒ Է ԱՅՍ ԱՄԵՆՆ ԱՅԴՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ
2020 թվականին Արցախի տարածքում կազմակերպված ռազմարշավը ոչ մի ընդհանրություն չուներ 90-ականների ռազմական գործողությունների հետ: 20 թվականի մարտերին մասնակից մարդիկ մատնանշում են հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, ականանետների և անօդաչու թռչող սարքերի ճնշող կիրառումը։
Զինվորական անձնակազմի պաշտպանության խնդիրն ավելի քան երբևէ կարևոր է:
Պետք է նաև հաշվի առնել, որ այժմ մեծ վտանգ է սպառնում սահմանամերձ բնակավայրերին։ Այնտեղ ապրող մարդիկ ոչ միայն պետք է ցանկություն ունենան պաշտպանել իրենց և իրենց սեփականությունը, այլև պետք է գերազանց պատրաստված լինեն և ունենան պաշտպանության համար նախապես պատրաստված կրակակետեր:
Մեր մարտիկների աշխատանքը հեշտացնելու և բնակավայրերի պաշտպանությունը և առաջին գծի թիկունքն ուժեղացնելու համար առաջարկում ենք էժան և արագ հավաքվող փայտահողային կրակային կետերի (դզօտ) զանգվածային կառուցում:
Հայաստանի բոլոր բնակավայրերում պետք է կառուցվեն ինժեներատեխնիկական կառույցներ, որպեսզի յուրաքանչյուր նման հանգույց դառնա պաշտպանական ամրացված տարածք։ Այդ ամենը հնարավորություն կտա ամուր պահել մեր պաշտպանությունը՝ հակառակորդի՝ սահմանին պաշտպանությունը ճեղքելի փորձելու կամ դիվերսիոն հարձակում իրականացնելու դեպքում, և այնպես միացնել զորքերի գործողությունները, որպեսզի հակառակորդը պարտություն կրի կամ ստիպված լինի նահանջել։ Յուրաքանչյուր այդպիսի կետ կդառնա ամրոց, որում կարող են ընդգրկվել թե այն զինվորները, որոնք ստիպված են եղել նահանջել իրենց դիրքերից, թե մոտակա բնակավայրերի աշխարհազորայինները և թե բանակին օգնելու ժամանած պահեստազորայինները։
Այնպես որ, եթե 2020 թվականին Հադրութի, Շուշիի կամ այլ գյուղերի շրջակայքը ամրացվեր ինժեներական կառույցներով և ունենար պատրաստված տեղացիներից կազմված աշխարհազոր, ապա թշնամու լեռնային հրաձիգների մի երկու գումարտակ պատերազմը մեր պարտությամբ չէր ավարտի։
Իսկ մեր զինվորները նահանջի ժամանակ չէին գնա դատարկ գյուղեր ու անպաշտպան դիրքեր, այլ կդառնային արդեն բնակեցված տարածքների պաշտպանության մի մասը։ Այսպիսով, Արցախը խոր էշելոնացված պաշտպանական շրջան կլիներ։
Ի՞ՆՉ Է ԹՇՆԱՄԻՆ ԱՐԴԵՆ ԱՐԵԼ ՄԵՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Ստորև ձեզ ենք ներկայացնում այն ամրությունները, որոնք թշնամին կառուցել է մեր տարածքում.

ՓԱՅՏԱՀՈՂԱՅԻՆ ԿՐԱԿԱԿԵՏ
Այս տեսակի պաշտպանական ամրության հիմնական առավելությունը արագ և գաղտնի կառուցման հնարավորությունն է՝ շինանյութերի և ուժերի սահմանափակ ռեսուրսներով։
Որպես կանոն, տեղադրվում են տեղանքի բարդ ռելիեֆ ունեցող վայրերում։ Բացի այդ՝ կառուցումը նպատակահարմար է թշնամու հարձակման ամենահավանական ուղղություններով։
Փայտահողային կրակակետը կարող է լինել կամ միայնակ, կամէլ դաշտային (ժամանակավոր) ամրացված տարածքի համակարգում ներառված։ Այս դեպքում՝ կրակակետերը տեղակայվում են տեղանքում ՝ կրակային փոխօգնության հնարավորությամբ՝ հատելով դրանց գնդակոծման ոլորտները։

Մեկ-երկու թաքնված գնդացիրներ, որոնք կրակում են մոտ տարածությունից, հանկարծակիության տպավորություն են թողծնում՝ շփոթություն և խուճապ առաջացնելով առաջացողների շարքերում։

Ամբողջ աշխարհում և բազմաթիվ պատերազմներում փայտահողային կրակակետերը օգտագործվել և օգտագործվում են բազմաթիվ երկրների կողմից:
VOMA ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԹԻՄԻ ՄՇԱԿՈՒՄ


ԳՄԲԵԹ2 փայտահողային կրակակետ
Իսկ սեպտեմբերյան իրադարձություններից հետո, վերլուծելով մեր հնարավորությունները, ֆինանսական ռեսուրսները, մեր ընկերների հնարավորությունները և փորձը ԳՄԲԵԹ1 կրակակետերի արտադրության մեջ, մենք սկսեցինք ԳՄԲԵԹ2 փայտահողային կրակակետերի մշակումն ու կառուցումը։

ՓԱՅՏԱՀՈՂԱՅԻՆ ԿՐԱԿԱԿԵՏԻ (ԴԶՕՏ) ԵՒ ԵՐԱԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԿՐԱԿԱԿԵՏԻ ( ԴՕՏ) ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Փայտահողային կրակակետի կառուցման արագությունը, որը թույլ է տալիս դրանք արագ կազմակերպել շարժական պաշտպանական գծում՝ վերջինիս կայունությունը բարձրացնելու համար.
- Կառուցման ցածր ծախսերը (հաճախ բունկերների կառուցումը լրացուցիչ օգտագործվում է վարժանքների համար կամ որպես պատիժ՝ անձնակազմի համար: Կարող են կառուցել ինչպես զինվորականները, այնպես էլ առանց հատուկ կրթության օրինապահ քաղաքացիական անձինք:
- Փայտի, կացինների և բահերի առկայության դեպքում այն պատրաստվում է պարզ, ձեռքի տակ եղած միջոցներից (փայտ, հող, քար). հատուկ շինանյութի առաքման կարիք չունի։
Փայտահողային կրակակետի թերությունները՝ երկարաժամկետ կրակակետի համեմատությամբ
- Դօտ-ի նույն չափսերով դզօտ-ըապահովում է ավելի թույլ պաշտպանություն (միայն փամփուշտներից, բեկորներից, փոքր տրամաչափի ականներից և պարկուճներից), քանի որ այս կրակակետի կառուցման համար ավելի քիչ դիմացկուն շինանյութեր են օգտագործվում:
- Դյուրավառությունը
- Կարճակեցությունը՝ փայտի ավելի ցածր ջրակայունության պատճառով, ինչի պատճառով չեն կարող օգտագործվել երկարաժամկետ ամրացված տարածքների (օրինակ՝ սահմանային) կառուցման համար։

ԳՄԲԵԹ2 կառուցելիս օգտագործում ենք «ԲելԱԶ»-ի բարձր ամրության անվադողեր՝ որպես հիմնական պաշտպանիչ տարր: Ներսում ամրաններով ամրացված և հողում թաղված հաստ ռետինի շնորհիվ ստանում ենք կրակակետի թեթև, բայց հուսալի տարբերակ:
Փաստորեն, մենք ստեղծել ենք ամրաններով հագեցած կրակակետ, որը ավելի ամուր և հուսալի տարբերակ է, քան պարզապես փայտից, հողից և քարերից պատրաստվածը։
Կարևոր է, որ տեղադրումը հատուկ հմտություններ չի պահանջում և կարող է իրականացվել ինչպես զինվորականների, այնպես էլ սովորական քաղաքացիների կողմից:

ՀԱՇՎԻ ԵՆՔ ԱՌԵԼ ԳՄԲԵԹ1-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՒ ԳՆԵՐԻ ՓՈՐՁԸ ԵՒ ՄՇԱԿԵԼ ԵՆՔ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ/ԴԻԶԱՅՆ
Փոփոխություններ են կատարվել երեք ուղղություններով
- Տեխնոլոգիաների պարզեցում և տեղակայման ժամանակի կրճատում
- Փայտահողային կրակակետի արժեքի նվազեցում, սակայն դրա հուսալիության պահպանում
- Անհրաժեշտ նյութերը հավաքման վայր հասցնելու հնարավորությունների ավելացում


Վերևից թաքստարանը պատրաստված է կոճափայտերով կամ հաստ գերաններով, խոնավակայուն նյութով և 3 մետր խորության հողով։ Այս ամենը քողարկվում է, որպեսզի դառնա լանդշաֆտի մի մասը: Կրակակետի մուտքերը խորը, նեղ և երկար են, որպեսզի բացառվի կամիկաձե դրոնների՝ ներսում հայտնվելու հնարավորությունը։ Եվ նաև՝ կրակակետի շուրջ կարելի է խրամատներ փորել՝ առավել հուսալի պաշտպանության համար։
1 ՓԱՅՏԱՀՈՂԱՅԻՆ ԿՐԱԿԱԿԵՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՐԺԵՔԸ 930.000 ԴՐԱՄ Է
- Տեխնիկայի աշխատանք
- Կոճափայտեր կամ գերաններ
- Ցեմենտ և քարեր
- Ձեռքի աշխատանք (հրակնատներ (амбразура) բացելու և հողային աշխատանքներ)
- Թիմային աշխատանք (ինժեներ, հրակնատ (амбразура) կտրող, վարպետ)
ՀՀ ՊՆ ստորաբաժանումների կողմից որոշակի շահագրգռություն կա: Անվադողերից մի քանիսը նախապես պատրաստում ենք, ամրանները կտրում ու փոխանցում իրենց։
Բավարար քանակությամբ անվադողեր ունենք և նախատեսում ենք դրանք հնարավորինս շուտ տեղադրել։ Տեղադրման մի քանի վայրեր արդեն որոշված են, և պատշաճ ֆինանսական աջակցությամբ մենք կկարողանանք մինչև Մեղրի ամրացնել սահմանի երկրորդ գիծը։
Եթե եղանակային պայմանները չեն խանգարում, շինարարական աշխատանքները անընդհատ շարունակվում են:
Իսկ նման աշխատանքի համար անհրաժեշտ են աշխատողներ, որոնք պատրաստ են կամավոր սկզբունքով մասնակցել նախագծի իրականացմանը։
Եթե ցանկանում եք դառնալ թիմի անդամ, ապա լրացրեք հայտը , և մենք կապ կհաստատենք ձեզ հետ՝ մանրամասն տեղեկություններ տրամադրելու համար:
