ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՀԶՈՐ
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ծառացած իրավիճակը և անվտանգության ոլորտի վատթարացումը առաջարկում ենք իրականացնել մի շարք միջոցառումներ՝
Ձեր համայնքի ինքնապաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակով։
Դա կօգնի Ձեզ ունենալ տեղանքի համակարգված պաշտպանություն և մեր թշնամու ռազմական ագրեսիայի ժամանակ թույլ կտա․
- Գրագետ կազմակերպել խաղաղ բնակչության տարհանումը
- Բնակավայրի պաշտպանությունը կազմակերպել սեփական ուժերով՝ մինչ օգնության տեղ հասնելը
- Օգնության բացակայության դեպքում կօգնի կազմակերպված և անկորուստ նահանջել, փախուստի չմատնվելով:
Այս միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ է․ - Հավաքել մարդկանց որոշակի քանակ, ովքեր կկարողանան մարզվել և դառնալ մարտական խումբ
- Կազմակերպել կրակակետերի և թաքստոցների կառուցում
- Սովորեցնել կանանց առաջին բուժօգնություն
- Դիմել մեզ՝ ձեր բնակավայրի պաշտպանողական համակարգի կազմակերպման հարցում աջակցության խնդրանքով:
Ինչո՞ւ է դա այդքան կարևոր։
Հակառակ դեպքում մեր հույսը համաշխարհային տերությունների, միջնորդ երկրների և հարևան երկրի բռնապետի մարդկայնության նկատմամբ կարող է պատրանքային լինել, ինչպես դա եղավ 2020 թվականին։
Բռնապետը կարող է որոշել նոր պատերազմ սկսել մեր տարածքները զավթելու համար, և միայն դիմակայելու մեր պատրաստակամությունը կարող է կանգնեցնել նրան։
Հայաստանում հնարավորինս շատ համայնքներ պետք է ունենան կազմավորված ինքնապաշտպանություն, միայն այդ դեպքում հարձակումից կարելի է խուսափել: Խաղաղության մեր ցանկությունը պետք է ոգեշնչի մեզ պատրաստվելու պատերազմի:
Ներդրումներ կատարեք մարզերի բնակիչների վերապատրաստման մեջ:
Վերապատրաստման ծրագիրը ենթադրում է վերապատրաստման տարբեր փուլեր: Առաջին դասընթացը արագացված դասընթացներ է, որտեղ հրահանգիչները տալիս են բժշկության և մարտավարության հիմնական գիտելիքներ:
Կազմակերպության ծախսերը բաղկացած են հրահանգիչների աշխատավարձից, սնունդ, տրանսպորտ, գիշերակաց, վերապատրաստման սարքավորումների մաշվածություն.
Մեր հաշվեհամարներին փոխանցելիս կարող եք թողնել մեկնաբանություններ ՝ հայկական աշխարհազորայինների պիտակով: